ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սանգվան Յոգեշվարի գլխավորած պատվիրակությունը այսօր հյուրընկալվեց ԵՊԲՀ-ում:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով հյուրերին՝ ընդգծեց, որ բժշկական համալսարանում այսօր կրթություն ստացող ավելի քան 900 հնդիկ ուսանողների թե առաջադիմությունը, թե կարգապահական ու կեցությանը վերաբերող հարցերը բուհի ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Արդեն 3 տասնամյակ է, ինչ ԵՊԲՀ-ն Հնդկաստանի համար պատրաստում է բժիշկ մասնագետներ, որոնք այսօր աշխատում են ոչ միայն Հնդկաստանի, այլև աշխարհի հեղինակավոր բժշկական կազմակերպություններում:
Ռեկտորի խոսքով՝ ԵՊԲՀ-ի հիմնական նպատակն է պատրաստել ուսանողներ, որոնք մրցունակ են միջազգային ասպարեզում: Հաշվի առնելով վերոնշյալը՝ աշխատանքներ են տարվում բժշկական կրթություն ստանալու համակարգը խստացնելու ուղղությամբ:
Արմեն Մուրադյանը հանգամանալից անդրադարձավ և դեսպանին ներկայացրեց այն քայլերը, որը բուհը այլ պատասխանատու մարմինների հետ իրականացրել է այս կիսամյակ հեռացման ենթակա հնդիկ ուսանողների հետ կապված: Մասնավորապես՝ ձեռք է բերվել թույտվություն, որպեսզի այս կիսամյակ հեռացված և 2018 թվականի հունվարից վերակագնման ենթակա ուսանողները կարողանան հավելյալ 120 օր մնալ Հայաստանում:
Նրանց հնարավորություն է ընձեռվել համալսարանական հիվանդանոցային համալիրներում կամավորական աշխատանք իրականացնել, ինչպես նաև ԵՊԲՀ-ի կողմից կազմակերպվել են անվճար դասընթացներ այն առարկաներից, որից իրենք դժվարություններ են ունեցել ուսումնառության ընթացքում:
ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սանգվան Յոգեշվարը շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը կատարված կարևոր աշխատանքի համար և պատրաստակամություն հայտնեց շարունակել համատեղ ուժերով օպերատիվ քննարկել ու լուծել հնդիկ ուսանողների հետ կապված յուրաքանչյուր խնդիր:
Ռեկտորը առաջարկեց նաև դեսպանին պետական քննությունների հանձնաժողովում հնարավորության դեպքում ներգրավել նաև Հնդկաստանի Հնդիկ բժիշկների խորհրդի ազգային քննական կենտրոնի ներկայացուցիչներին: Խոսվեց նաև ԵՊԲՀ-ում ստեղծվող շրջանավարտների ակումբի ստեղծմանը ԵՊԲՀ հնդիկ ուսանողների միության ակտիվ մասնակցության մասին:
Այնուհետև դեսպանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ ԵՊԲՀ տարբեր կուրսերի հնդիկ ուսանողերի հետ: Նրանց հետ քննարկեց ուսումանկան գործընթացին վերաբերող, ինչպես նաև բազմաթիվ այլ հարցեր: Այնուհետև դեսպանը ռեկտորի ուղեկցությամբ այցելեց «Էրեբունի» բժշկական կենտրոն, ուր մի քանի շաբաթ է, ինչ բուժում է ստանում վթարից տուժած և ծանր վիճակում գտնվող հնդիկ ուսանողի: