Ֆիլիպինների Մանիլա քաղաքում փետրվարի 20-ից 24-ը տեղի է ունեցել Խաղաղօվկիանոսյան և երվրասիական լյարդաբանների (APASL) 28-րդ տարեկան կոնֆերանսը, որին մասնակցել են ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ Վահե Ազատյանը, Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դասախոս Հայկ Հարությունյանը, Ինֆեկցիոն հիվանդությունների ամիոնի ավագ դասախոս Արեգնազան Մխիթարյանը, ինչպես նաև «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանության վարիչ, Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:
Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով՝ առաջացնելով մասնակիցների շրջանում հետաքրքրություն Հայաստանում անցկացվող հետազոտությունների վերաբերյալ: ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանի գլխավորությամբ դոցենտ Վահե Ազատյանը, ով ուսումնասիրում է բերանի խոռոչի փոփոխությունները վիրուսային հեպատիտների ժամանակ, ներկայցրել է «Բերանային հեղուկում ինտերլեյկինների որոշումը» թեմայով զեկույցը: Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դասախոս Հայկ Հարությունյանն անդրադարձել է տրանսպլանտալոգիա հետ կապված հարցերին:
2018 թվականին Խաղաղօվկիանոսյան և երվրասիական լյարդաբանների տարեկան կոնգրեսն անց է կացվել Հնդկաստանում, 2020-ին այն տեղի կունենա Բալիում:
Նշենք, որ 2021 թավականի սեպտեմբերին նախատեսվում է Խաղաղօվկիանոսյան և երվրասիական լյարդաբանների (APASL) կողմից կազմակերպվող համաժողովներից մեկն անցկացնել Հայաստանում: