Օրերս Հորդանանի մայրաքաղաք Ամանում տեղի ունեցավ Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի (POEM Group) տնօրենների խորհրդի ժողովը: Խումբը կազմված է 23 երկրի 60 մանկական քաղցկեղի կենտրոններից, որտեղ Հայաստանը ներկայացնում է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական, ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Քիմիաթերապիայի կլինիկայի մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը:
2019 թվականի փետրվարին ԵՊԲՀ-ն հյուրընկալելու է POEM խմբի տարեկան գիտաժողովը, որին ակնկալվում է մի քանի հարյուր մասնակցիներ ամբողջ աշխարհից: Տնօրենների խորհրդի տարեկան ժողովի ընթացքում քննարկվեցին նաև գալիք գիտաժողովի կազմակերպչական հարցերը: