Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ն ընդունեց Մյունստերի համալսարանի կլինիկայի պրոֆեսորներին

ԵՊԲՀ-ն ընդունեց Մյունստերի համալսարանի կլինիկայի պրոֆեսորներին

Երևանի պետական բժշկական համալսարանը շարունակում է ամրապնդել և խորացնել համագործակցությունը գերմանական բժշկական համալսարաննների և կլինիկաների հետ:

Այս անգամ ԵՊԲՀ-ում էին Մյունստերի համալսարանի կլինիկայի պրոֆեսորները:

ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ կարճ ժամանակահատվածում սա արդեն երրորդ պատվիրակությունն է Գերմանիայից: Պրոռեկտորը համառոտ ներկայացրեց բուհի պատմությունն ու անցած ուղին: Երկու տարի անց համալսարանը տոնելու է 100-ամյակը:

Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը գոհունակությամբ ընդգծեց, որ Erasmus+KA1 հայ-գերմանական համատեղ ծրագիրը թղթի վրա չի մնացել, այլ սկսել է ակտիվորեն իրականացվել ստորագրման պահից: Հաշվի առնելով այն փաստը, որ համապատասխան պայմանագրի գործողության ժամկետը կավարտվի 2018 թվականին, հանդիպման ընթացքում քննարկվեցին հստակ ծրագրեր՝ ուղղված ինտենսիվ համագործակցության շարունակականության ապահովմանը:

Գերմանացի պրոֆեսոր Հերիբերտ Յուրգենսի խոսքով՝ Հայաստանում ակադեմիական ավանդույթներն ավելի հին են, քան Գերմանիայում, քանի որ Հայաստանն ավելի հին է, քան Գերմանիան: Նա նշեց, որ հաջորդ տարի մայիսին Հայաստանում կանցկացվի ամառային դպրոց, որի ընթացքում կքննարկվեն ուռուցքաբանության ոլորտին վերաբերող հարցեր:

Պրոֆեսոր Էվա Վարդելմանն, իր հերթին, շեշտեց, որ շատ տպավորված է մեր երկրով, և որ հայերն ու գերմանացիները շատ բան կարող են տալ միմյանց: