Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ շրջանավարտ Ալլա Գրիգորյանը Ներքին հիվանդությունների ամբիոնի այցելու պրոֆեսոր

ԵՊԲՀ շրջանավարտ Ալլա Գրիգորյանը Ներքին հիվանդությունների ամբիոնի այցելու պրոֆեսոր

2017 թվականի նոյեմբերի 30-ից ԱՄՆ-ի Կենտուկիի համալսարանի Լյարդի փոխպատվաստման ծրագրի ղեկավար, դոցենտ Ալլա Գրիգորյանը կհանդիսանա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների ամբիոնի այցելու պրոֆեսոր:

Բժիշկ Գրիգորյանն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը և շարունակել օրդինատուրան Կենտուկիի համասլարանում: Այնուհետև Կենտուկիի համալսարանում ստացել է գաստրոէնտերոլոգիայի նեղ մասնագիտացում, որին հաջորդել է Մայամիի համալսարանի Միլլեր բժշկական դպրոցում փոխպատվաստումային հեպատոլոգիայի նեղ մասնագիտական կրթությունը:

Ալլա Գրիգորյանը մի շարք գիտական հոդվածների հեղինակ է, տպագրվել է աշխարհի հեղինակավոր ամսագրերում և ելույթներով հանդես եկել բազմաթիվ համաժողովների ընթացքում: