Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ում նշվեց հնդկական Նոր տարին

ԵՊԲՀ-ում նշվեց հնդկական Նոր տարին

Այսօր ԵՊԲՀ-ում տոնական մթնոլորտ էր: Հնդիկ ուսանողների մասնակցությամբ ավանդական երգերով ու պարերով նշվեց հնդկական Նոր տարին, որը ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռեց մասնակիցներին ծանոթանալու և հաղորդակից լինելու հնդկական հարուստ մշակույթին: 

Նախքան համերգային ծրագիրը, ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Ռեկտորը շնորհավորելով հնդիկ ուսանողներին և նրանց ընտանիքներին շեշտեց, որ մշակութային միջոցառումները շատ կարևոր են և ուսանողական կյանքը դարձնում են էլ ավելի հետաքրքիր:

«Ինձ համար մեծ պատիվ է մայր բուհի բեմահարթակից մեր ուսանողներին շնորհավորել Հարավային Հնդկաստանի Նոր տարվա կապակցությամբ: Այս տարի մեծ, նշանառու իրադարձությունների տարի է լինելու, ինչպես Հնդկաստանում, այնպես էլ Հայաստանում»-ասաց նա՝ նշելով, որ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին հրավիրել է մասնակցելու Կոմիտասի 150-ամյակի նվիրված համերգին, ինչպես նաև պարի միջազգային օրը շուրջպար բռնել համալսարանում ՝ աշխարհին ի ցույց դնելով, որ համամարդկային արժեքները, գթասրտությունը, հավատարմությունը, գիտելիքը կարելի է միայն մշակույթով պահպանել:

ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարն էլ շնորհակալություն հայտնելով ԵՊԲՀ-ին նման միջացառումների կազմակերպման համար, հավելեց, որ միայն գիտելիքով բժիշկ չեն դառնում, պետք են համամարդկային արժեքներ:

Դեսպանը ուրախությամբ նշեց, որ ուսանողները գտնվում են ապահով և վստահելի ձեռքերում:

Ելույթներից հետո հնդիկ ուսանողները ռեկտոր Արմեն Մուրադյանին և դեսպան Սանգվան Յոգեշվարին հանձնեցին հուշանվերներ:

Այնուհետև ներկայացրին գեղեցիկ համերգային ծրագիր` համեմված հնդկական պարերով ու երգերով:

yemek tarifleri perabet madridbet bettilt madridbet madridbet bettilt madridbet xbahis supertotobet trwin supertotobet hititbet kolaybet vbet betpuan portobet grandbetting bahisfair perabet portobet betpark betgaranti kolaybet redwin betparibu kolaybet grandbetting betcio pusulabet giriş perabet giriş supertotobet giriş betgaranti supertotobet betsat giriş betsat supertotobet supertotobet betzula alevcasino