Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ այսօր ԵՊԲՀ-ում նշվեց «Հնդկերենի օրը»: Տոնակատարությանը մասնակցեցին ԵՊԲՀ հնդիկ ուսանողները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված էին հնդկերենով: Մշակութային միջոցառման ծրագրում ներառված էր հայերեն բանաստեղծությունների ընթերցանություն և հնդկերենի մրցույթ: Հայտնի է, որ Հնդկաստանն աշխարհի ամենաբազմազգ և բազմալեզու երկիրն է, և այսօր կազմակերպված միջոցառման նպատակն էր ևս մեկ ազգային օրվա միջոցով անդրադառնալ հնդկերենին, Հնդկաստանի հարուստ մշակույթին և պատմությանը:
Միջոցառումն իր ներկայությամբ պատվեց նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը:
Նշենք, որ արդեն երեք տասնամյակ է, ինչ ԵՊԲՀ-ում բժշկականկրթություն են ստանում հնդիկ ապագա բժիշկները: Մեր բուհի 2000 հնդիկ շրջանավարտները մասնագիտական հաջողված գործունեություն են ծավալում աշխարհի տարբեր անկյունների հեղինակավոր առողջապահական կազմակերպություններում: Այսօր բժշկական համալսարանում սովորում է ավելի քան 980 հնդիկ: