Թբիլիսիում սեպտեմբերի 17-ից 19-ը անցկացվել է «Ֆունդամենտալ և պրակտիկ անդրոլոգիա» թեմայով միջազգային գիտաժողովը, որին իր ակտիվ մասնակցություն է ունեցել ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի և Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի պատվիրակությունը: Գիտաժողովի շրջանակում զեկուցումներով հանդես են եկել ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կուրսի պրոֆեսոր, Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Հակոբյանը, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կուրսի վարիչ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Արսեն Գրիգորյանը, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կուրսի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանը, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կուրսի ասիստենտ, Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի տնօրեն Ռուզաննա Ազատյանը: Գիտաժողովին մասնակցելու նպատակով Թբիլիսի էր ժամանել ճանաչված ուրոլոգ, բ.գ.դ., պրոֆեսոր Միխայիլ Կոգանը։
Վրացի գործընկերների համար այս գիտաժողովն իր տեսակով եզակի էր։ Այն հնարավորություն տվեց մասնակից բոլոր բժիշկներին տեղեկանալ սեռական և վերարադրողական առողջության գիտական վերջին նորություններին, լսել հետաքրքիր մասնագիտական զեկուցումներ, ինչպես նաև նոր ծանոթություններ հաստատել: Գիտաժողովի շրջանակում քննարկվեցին տղամարդկանց անպտղության, կոնքային քրոնիկ ցավի, քրոնիկ պրոստատիտի, սեռական խանգարումների և այլ նոզոլոգիաների ախտորոշման, բուժման ժամանակակից հայեցակետերը:
Հարակից մասնագետների կողմից հատուկ ուշադրության արժանացավ սեռական խանգարումների ախտորոշման և բուժման միջդիսցիպլինար մոտեցումը, որը վաղուց կիրառվում է ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայում։ Հարց ու պատասխանի և բազմաթիվ քննարկումների ընթացում բժիշկները կիսվեցին իրենց գիտելիքներով և երկարամյա փորձով:
Քննարկվեցին և մշակվեցին հետագա համագործակցության գիտագործնական ծրագրեր: