Աթենքում մայիսին կայացած Եվրոպայի մանկական ինֆեկցիոն հիվանդությունների ասոցիացիայի 40-րդ համագումարին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից մասնակցել են նաև Հայաստանի պատվիրակները` ներկայացնելով բժշկական 100-ամյա բուհը:
Բոքսային բաժանմունքի բժիշկ Սոսե Մարգարյանը՝ որպես համակարգող, մասնակցել է Meet the Expert նստաշրջանին, որը նվիրված էր ոսկրահոդային համակարգի ինֆեկցիաներին:
Նույն բաժանմունքի կլինիկական օրդինատոր Վիոլետա Մանուկյանը համագումարի շրջանակում մասնակցել է WALTER MARGET EDUCATIONAL WORKSHOP-ին, որի ընթացքում ամեն տարի քննարկվում և ներկայացվում են հետաքրքիր կլինիկական դեպքեր:
Համալսարանական հիվանդանոցի Մանկաբուժության թիվ 1 կլինիկայի բժիշկ, ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասպիրանտ Անահիտ Գրիգորյանը ներկայացրել է RISK FACTORS OF THE SEVERE COURSE OF COVID-19 IN NEONATES AND INFANTS պաստառ-զեկույցը:
Մասնագետները նշում են, որ համագումարին մասնակցությունն արդյունավետ էր փորձի փոխանակման, համագործակցության, հատկապես COVID-19-ի բուժմանն ուղղված հարցերում:
Նշենք, որ այս կարևոր բժշկական միջոցառման ընթացքում Եվրոպայի և ամբողջ աշխարհի հետազոտողներն ու մասնագետները քննարկել են երեխաների շրջանում տարածված վարակիչ հիվանդությունների հետազոտմանը, բուժմանը և կանխարգելմանը վերաբերող հարցեր: