Փոխանակային այց Մալագայի համալսարան

Փոխանակային այց Մալագայի համալսարան

ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Արմեն Մկրտչյանը մայիսի 11-15-ը դասավանդողների համար նախատեսված Erasmus TransFront EU ծրագրի շրջանակում այցելել է Մալագայի համալսարան` Դեղագործության և մանկաբուժության ամբիոնում դասախոսություններ կարդալու նպատակով։

Նա հանդես է եկել 4 դասախոսությամբ, որոնց ընթացքում մոտ 200 ապագա բժիշկների, բուժքույրերի և մարզիկների ներկայացրել է սննդաբանական մի շարք արդիական խնդիրներ։

Հրավիրող կողմի նախաձեռնությամբ կայացել են նաև հանդիպումներ ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի հետ, որոնց ընթացքում ներկայացվել են ԵՊԲՀ վերջին տարիների հաջողությունները, գիտական հետաքրքրությունների ոլորտը, տպագրված մի քանի աշխատանքներ։ Քննարկվել են հնարավոր համագործակցության մի շարք ծրագրեր։

2 կրթական լաբորատորիաներ այցի նպատակը մարդաչափական և անուղղակի կալորիմետրիկ հետազոտություններում ուսանողների ներգրավվածության ուսումնասիրությունն էր։

Արմեն Մկրտչյանն իր հետ բերել է սննդաբանական ուսումնասիրություններում Մալագայի համալսարանում օգտագործվող էլեկտրոնային մի քանի գործիքներ, որոնք տեղայնացումից հետո հաջորդ ուսումնական տարում կօգտագործվեն Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի կրթական ծրագրում։

Կարևորելով այցը` Արմեն Մկրտչյանը լիահույս է, որ այն կնպաստի երկկողմանի կապերի խորացմանը։