Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Պրոֆեսոր Նելլի Խոստիկյանը համալրել է ռուսական միջազգային գիտական ամսագրի խմբագրական խորհրդի կազմը

Պրոֆեսոր Նելլի Խոստիկյանը համալրել է ռուսական միջազգային գիտական ամսագրի խմբագրական խորհրդի կազմը

ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի վարիչ Նելլի Խոստիկյանը համալրել է ռուսական «Архив патологии» միջազգային գիտական ամսագրի խմբագրական խորհրդի կազմը:

Անվանի մասնագետին խորհրդի կազմում ընդգրկվելու համար առաջադրել է գիտական հրատարակության գլխավոր խմբագիր, պրոֆեսոր, ակադեմիկոս, ՌԴ առողջապահության նախարարության «Հետդիպլոմային կրթության ռուսական բժշկական ակադեմիա» լրացուցիչ մասնագիտական կրթության դաշնային պետական կրթական հաստատության Պաթոլոգիական անատոմիայի բաժնի ղեկավար Գեորգի Ֆրանկը:

Նշենք, որ Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնում Նելլի Խոստիկյանն աշխատում է 1965 թվականից, իսկ 2006 թվականից մինչև օրս ղեկավարում է այն: Պրոֆեսորը հեղինակ է մի շարք ուսումնամեթոդական ձեռնարկների: ԱՄՆ կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է «Տարվա կին» և «Տարվա կին մասնագետ» (2001):

Պարգևատրվել է ԵՊԲՀ, ԱՄՆ նոր հազարամյակի պատվո ոսկե մեդալներով: Երկար տարիների զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր պաթանատոմի պաշտոնը:

Շնորհավորում ենք հմուտ բժիշկ-գիտնականին՝ մաղթելով նորանոր հաջողություններ: