ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ Սանկտ-Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ԳՀԻ տնօրեն, ակադեմիկոս Ի.Պ.Պավլովի անվան ՍՊբՊԲՀ իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, ՌԳԱ ակադեմիկոս, բ.գ.դ., պրոֆեսոր Արեգ Թոթոլյանին այսօր մեկնարկած Իմունաախտորոշման և իմունաթերապիայի արդի խնդիրներին նվիրված գիտաժողովի շրջանակում շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:
«Զգացված եմ և շնորհակալ գիտական խորհրդի այս որոշման համար, որը նաև պարտավորեցնող է: Ելույթ ունենալուց առաջ որպես կանոն չեմ անհանգստանում, սակայն վերջին տասը տարում երկրորդ անգամ եմ բժշկական համալսարանում և չեմ կարողանում հուզմունքս թաքցնել, գուցե դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ծնողներս ԵՊԲՀ շրջանավարտներ են, ավարտել են բժշկական ինստիտուտը 1954 թվականին»,- նշեց Արեգ Թոթոլյանը:
Նշենք, որ բժիշկ-գիտնականը հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծոռն է: