Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական և Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան 1-ին պետական բժշկական համալսարանների միջև կնքված համագործակցության համաձայնագրի 2017-2018թթ. ուսումնական տարվա ակադեմիական շարժունության փոխանակման ծրագրի շրջանակում՝ ԵՊԲՀ-ում արտադրական պրակտիկան է անցել Սեչենովի համալսարանի 10 ուսանող:
Վերջին կուրսերի ուսանողներ Կամիլա Նուրբաևան, Մարիա Պիչուգինան, Դարյա Պրուդնիկովան, Իրինա Մացնեվան, Ալեքսանդրա Բուտենկոն, Ալեքսանդր Ռոզովը, Եկատերինա Իվաննիկովան, Սոֆյա Բելյանինան, Մարիամ Պողոսյանը և Մարիետա Գասպարյանն այսօր ստացան փոխանակման ծրագրով ուսումնառության մասին վկայող իրենց հավաստագրերը:
Ուսանողները ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի հետ զրույցում կիսվեցին իրենց տպավորություններով: Երկու շաբաթում նրանք հասցրել են ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ձեռք բերել, այլև ինչ-որ չափով ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին և մշակույթին: Պրոռեկտորն ընդգծեց, որ պրակտիկայի անցկացման հնարավորությունների բարելավումը բուհի ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում է:
Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊԲՀ միջազգային համագործակցության բաժնի պետ Աննա Ղազարյանը և ԲՈւՀ-երի ինտեգրման ծրագրի ղեկավար Մարինա Օհանյանը:
Նշենք, որ այս փոխանակման ծրագրով ԵՊԲՀ-ից ևս 10 ուսանող, հուլիսի 17-ին կմեկնի Մոսկվա Սեչենովի համալսարան: