Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի առաջին հյուրը Հովհաննես Թումանյանի ծոռ՝ ակադեմիկոս, բժիշկ Արեգ Թոթոլյանն է

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի առաջին հյուրը Հովհաննես Թումանյանի ծոռ՝ ակադեմիկոս, բժիշկ Արեգ Թոթոլյանն է

Արդեն 2 օր է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ բաժնեմասերի հսկիչ փաթեթը պատկանում է ԵՊԲՀ-ին:

Հայաստանի խոշորագույն բժշկագիտական կենտրոնի առաջին հյուրը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արեգ Թոթոլյանն է՝ Հովհաննես Թումանյանի ծոռը: Ապրիլի 16-ին ժամը 10:00-ին ԵՊԲՀ նիստերի դահլիճում տեղի կուենա երկօրյա գիտագործնական համաժողով նվիրված իմունաախտորոշման և իմունոթերապիայի արդի խնդիրներին: Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես կգան 14 ականավոր պրոֆեսոր Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանից, նրանց թվում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի 4 ակադեմիկոս և մեկ թղթակից անդամ: Իմունոլոգիան ամբողջ աշխարհում հանդիսանում է բժշկագիտության ամենարագ զարգացող ճյուղերից մեկը, որը վերջին տասնամյակում ակտիվորեն ներխուժեց նաև կլինիկա և ներկայումս ամենատարբեր հիվանդությունների, որոնց թվում են նյարդային համակարգի ախտահարմամբ պայմանավորված հիվանդությունները, քաղցկեղը, մի շարք ռևմատոլոգիական, հեմատոլոգիական և ինֆեկցիոններ հիվանդություններ, բուժման ամենահեռանկարային ուղղությունը կապվում է հենց իմունոթերապիայի և իմունային պրեպարատների հետ: Ամբողջ աշխարհի ամենատարբեր առաջատար լաբորատորիաներում ակտիվորեն ընթանում են բազմաթիվ փորձեր իմուն համակարգի տարբեր բաղադրիչներ որպես ախտորոշման ցուցիչներ կամ բուժման թիրախներ օգտագործելու նպատակով:

Այս գիտաժոովը հնարավորություն կտա միավորելու տեսական և կլինիկական գիտությունները, տարբեր մասնագիտության բժիշկների՝ ալերգոլոգների, իմունոլոգների, հեմատոլոգների, ինֆեկցիոնիստների, օնկոլոգների, մաշկաբանների և առաջնային օղակի բժիշկներին մեկ հարկի ներքո: