Բժշկական մայր բուհում ֆուտբոլից հերթական մրցաշարը տեղի ունեցավ ԵՊԲՀ դասախոսների, անձնակազմի, «Հերացի», «Մուրացան» և «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցների բժիշկների միջև:
Թեժ պայքարի արդյունքում առաջին հորիզոնականը զբաղեցրեց «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի թիմը, երկրորդ հորիզոնականը՝ համալսարանի դասախոսական թիմը, երրորդ տեղը՝ «Մուրացան», իսկ չորրորդ տեղը՝ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի թիմը:
Մրցաշարը դիտարժան էր, քանի որ նպատակ ուներ ոչ միայն ապագա բժիշկներին, այլև պրոֆեսորադասախոսական կազմին, բժիշկներին, աշխատակիցներին ներգրավվել սպորտային միջոցառումներում:
Ֆիզիկական դաստիարակության ամբիոնը մշտապես նպաստում է բժշկական մայր բուհում սպորտի զարգացմանը: Նման միջոցառումներն ու գրանցված հաղթանակները շարունակում են առողջ ապրելակերպի օրինակ ծառայել, մեծացնել սեփական ուժերի նկատմամբ վստահությունը: