Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում օբյեկտային վարժանք է անցկացվել

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում օբյեկտային վարժանք է անցկացվել

Հոկտեմբերի 4-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրում անցկացվել է «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում անձնակազմի և այցելուների պաշտպանության կազմակերպումը» թեմայով oբյեկտային վարժանքը:

Նպատակներն  էին՝

  • Կատարելագործել ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի ղեկավար կազմի և կազմավորումների ունակությունները, հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում, աշխատակիցների և պացիենտների պաշտպանության միջոցառումների գործում:
  • Ստուգել հիվանդանոցային համալիրի քաղաքացիական պաշտպանության պլանի իրատեսությունը:

Համաձայն պլանի, մասնակիցեցին՝ ԵՊԲՀ ԱԻ և ՔՊ շտաբը, հիվանդանոցային համալիրի ղեկավար կազմը, աշխատակիցներն ու այցելուները:

Իրականացվեցին հետևյալ միջոցառումները` պատսպարում ու տարհանում, այդ թվում` երեխաների (մանեկենների տեսքով), հրդեհաշիջում ու ծավալված վրաններում առաջին օգնության ցուցաբերում:

Ակտիվ մանակցեցին պահպանության ծառայության ու տնտեսական աշխատանքային խնբի անձնակազմը:

Ամփոփման ընթացքում տրվեցին հանձնարարականներ ուսումնավարժության ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման համար, ինչպես նաև աշխատակիցների պատրաստությունը բարձրացնելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց անցկացնել լրացուցիչ պարապմունքներ: Օբյեկտային վարժանքը գնահատվեց «լավ»:

Նշենք, որ այն իրականացվել է ղեկավարվելով ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի թիվ 46-Ն որոշման դրույթներով և ի կատարումն ԵՊԲՀ ռեկտորի 2024 թվականի սեպտեմբերի 9-ի «Օբյեկտային վարժանքի նախապատրաստման և անցկացման մասին» թիվ 126 Մ-2 հրամանի:

yemek tarifleri hititbet rokubet betgaranti trbet bettilt betpas kolaybet betpas bahsegel betpark betpas hititbet giriş betpas bankobet rokubet rokubet betpas perabet limanbet dumanbet hititbet bettilt süpertotobet kralbet betorder dumanbet betorder giriş mislibet betpas cratosslot casinoper bettilt