Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի կողմից պրոֆեսորադասախոսական կազմի և աշխատակիցների համար կազմակերպված մրցաշարն ամփոփեց արդյունքները:
Համալսարանականներն ակտիվորեն մասնակցեցին ֆուտբոլ, շախմատ, նարդի և սեղանի թենիս մարզաձևերին՝ իրենց ուժերը փորձելով, ոգևորիչ օրինակ դառնալով մյուսների համար:
Սեղանի թենիս մարզաձևից առաջին երեք հորիզոնականներն են զբաղեցրել գրադարանի ավագ մասնագետ Արմենուհի Գևորգյանը, Ֆարմակոգնոզիայի ամբիոնի դոցենտ Արմինե Մողրովյանը, Բժշկական ֆիզիկայի ամբիոնի դասախոս Գրետա Ուլիխանյանը:
Տղամարդկանց մրցաշարից առաջին երեք հորիզոնականներն են զբաղեցրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկ Ասլան Ասլանյանը, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի բժիշկներ Դավիթ Մինասյանը և Արթուր Գևորգյանը:
Արագ շախմատ մարզաձևից առաջին երեք հորիզոնականներն են զբաղեցրել Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ Արփինե Գրիգորյանը, Հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս Ասքանազ Ճերմակյանը, Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուռուցքաբան Սերգո Մխիթարյանը:
Հայկական երկար նարդի մարզաձևից առաջատարներ են «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի բժիշկ Դավիթ Մինասյանը, ԵՊԲՀ տնտեսվար Գագիկ Եղիազարյանը, Արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության շտաբի պետի տեղակալ Կորյուն Արզումանյանը, իսկ կանանց մրցաշարից՝ հրավիրված մասնագետ Քրիստինա Նիկոյանը, Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի ավագ դասախոս Ալվարդ Պետրոսյանը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնից Լիանա Գրիգորյանը:
Ֆուտբոլի մրցաշարից լավագույն թիմեր են ճանաչվել «Մինաս» («Հերացի» համալսարանական հիվանդանոց) և «Դասախոսներ» (բժշկական բուհի դասախոսներ) թիմերը:
Մրցաշարի մասնակիցները պարգևատրվեցին մեդալներով, հավաստագրերով:
Նշենք, որ սպորտային միջոցառումները համալսարանում շարունակական են: Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի կողմից կազմակերպվող միջոցառումների նպատակն է ոչ միայն առողջ ապրելակերպի տարածումն ու զարգացումը բուհում, այլև հերացիականներին հնարավորություն տալը մոտ լինել սիրելի սպորտաձևերին, փորձել իրենց ուժերը տարբեր մարզաձևերում: