Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Նոբելյան մրցնակակիր Հարալդ զուր Հաուզենին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում

Նոբելյան մրցնակակիր Հարալդ զուր Հաուզենին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում

Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով Հայաստանում գտնվող 8-րդ նոբելյան մրցնակակիր Հարալդ զուր Հաուզենին գիտական խորհրդի հանդիսավոր նիստում շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:

«Ինձ համար հաճելի անակնկալ է այս կոչմանն արժանանալը: Ես առաջին անգամ եմ այցելում ձեր երկիր, և արդեն հասցրել եմ հանդիպել դպրոցականների և երիտասարդ գիտնականների հետ ու տպավորված եմ, հատկապես, ինձ ուղղված թիրախային հարցերին պատասխանելուց հետո»,- նշեց գիտնականը:

Ոլորտի մասնագետների, ուսանողների համար այսօր եզակի հնարավորություն է ստեղծվել ներկա գտնվել նոբելյան մրցանակակրի՝ բժշկության մեջ արդիական խնդրի՝ «Սննդային ինֆեկցիաների կապը մարդկանց մոտ տարածված քաղցկեղի հետ» թեմայով դասախոսությանը:

Գիտության գծով պրոռեկտոր Կոստանտին Ենկոյանը նշեց, որ տարիների աշխատանքի արդյունքում, վերջապես, Հայաստանում է բացառիկ գիտնականը, ով բացահատել ու ցույց է տվել պապիլոմավիրուսի կապը արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հետ: «Հարալդ զուր Հաուզենն այն գիտնականներից է, ով հեղաշրջում կատարեց բժշկագիտության դաշտում»,- ասաց պրոռեկտորը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ ուսանողների ու դասախոսական կազմի համար նոբելյան մրցանակակիր գիտնականների հետ հանդիպումը բարի ավանդույթ է դարձել: «Այսպիսի հանդիպումները նոր համագործակցության հնարավորություն են տալիս, ինչպես նաև լուրջ շարժառիթ են ուսանողների համար ավելի մեծ նվաճումների հասնելու, գիտության մեջ ավելի հավակնոտ լինելու համար»,- ընդգծեց ռեկտորը:

Արմեն Մուրադյանը նշեց, որ նոբելյան մրցնակակիր Հարալդ զուր Հաուզենի այսօրվա դասխոսությունը շատ կարևոր ու հետաքրքիր է հատկապես գիտությամբ զբաղվողների համար: «ԵՊԲՀ-ի այսօրվա հյուրը բացահայտել է պապիլոմավիրուսը, որը հետագայում բեկումնային նշանակություն է ունեցել հազարավոր կյանքեր փրկելու համար»,- ասաց ռեկտորը՝ շեշտելով, որ վերջին 100-ամյակում մարդկությունը կտրուկ քայլ է արել գիտության մեջ՝ հաղթահարելով ինֆեկցիոն հիվանդությունները:

«Նոբելյան օրեր Երևանում» նախաձեռնության շրջանակաում Հայաստան ժամանած գերմանացի գիտնական-վիրուսաբան, նոբելյան մրցնակակիր Հարալդ զուր Հաուզենը ԵՊԲՀ-ում դասխոսությունից հետո տիկնոջ հետ կայցելի Ծիծեռանակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: