Սիրելի սովորողներ, տեղեկացնում ենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 2018-2019 ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 3-ին:
Հիշեցնենք, որ առաջին կուրսեցիները, ինչպես նախապես տեղեկացվել է, սեպտեմբերի 1-ին, ժամը 10:00-ին հանդիպումներ կունենան ԵՊԲՀ ղեկավարության, իրենց ֆակուլտետների դեկանների հետ:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետ ընդունված առաջին կուրսեցիների հանդիպումը տեղի կունենա ԵՊԲՀ նիստերի դահլիճում (վարչական մասնաշենք, 1-ին հարկ), Ստոմատոլոգիական ֆակուլտետի հանդիպումը կանցկացվի 7-րդ լսարանում (գլխավոր մասնաշենք), Դեղագիտության ֆակուլտետինը՝ 1-ին լսարանում (անատոմիական մասնաշենք), իսկ Ռազմաբժշկության ֆակուլտետ ընդունվածներինը իրենց ֆակուլտետի N 609 լսարանում:
2018-2019 ուսումնական տարվա դասացուցակ: