Նորվեգացի պրոֆեսորի դասախոսությունը համալսարանական մասնագետների համար

Նորվեգացի պրոֆեսորի դասախոսությունը համալսարանական մասնագետների համար

Բժշկական համալսարանում անցկացվեց Նորվեգիայի Հանրային առողջության ինստիտուտի ավագ վիճակագիր, բժիշկ, պրոֆեսոր Պեր-Հենրիկ Զահլի «Կրծքագեղձի փոքր կարցինոմաների սքրինինգի պատմություն» (“History of Screening of Small Breast Carcinomas”) խորագրով դասախոսությունը։

Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 4-ին կայացած հանդիպումը միավորել էր ԵՊԲՀ ուսանողներին և անձնակազմի ներկայացուցիչներին։
Դասախոսության ընթացքում պրոֆեսորն անդրադարձավ իր կողմից իրականացված բազմամյա հետազոտությունների արդյունքներին, որոնք որոշակիորեն հեղափոխական էին կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման գործում՝ մամոգրաֆիկ հետազոտության նշանակության առումով:

Պեր-Հենրիկ Զահլը կիսվեց իր փորձով և հմտություններով:

Հանդիպման ավարտին հետաքրքիր քննարկում ծավալվեց ներկաների շրջանում, մասնակիցներից շատերը շեշտեցին քաղցկեղի վաղ հայտնաբերման ռազմավարությունների կատարելագործման անհրաժեշտությունը։