Ձախլիկների միջազգային օրը նշվում է ամեն տարի՝ օգոստոսի 13-ին, որպեսզի ընդգծվի այլ մարդկանց յուրահատկությունն ու տարբերությունը: Այս օրն առաջին անգամ նշվել է 1976 թվականին՝ ձախլիկների միջազգային կազմակերպության հիմնադրի` Դին Ռ.Քեմփբելի առաջարկով:
Այս օրն ամբողջ աշխարհը միավորվում է՝ հարգելու ձախլիկների եզակի հատկությունները, մարտահրավերները և ներդրումն ամբողջ աշխարհում: Հաշվի առնելով, որ մենք սովոր ենք աշխարհին նայել աջլիկների տեսանկյունից՝ ձախլիկ լինելը երբեմն կարող է դժվար և հիասթափեցնող լինել: Ձախլիկների միջազգային օրը թույլ է տալիս մեկ օրով փորձել աշխարհը «ձախլիկ»-ների տեսանկյունից:
Ո՞րն է ձախլիկների միջազգային օրվա նշանակությունը:
Օրվա կարևորությունը կայանում է նրանում, որ դեռևս մտահոգիչ է այն փաստը, որ տարբեր երկրների շատ դպրոցներում ձախլիկ երեխաներին դեռ փորձում են վերասովորեցնել աջ ձեռքով գրելու, ինչը հոգեբանորեն բացասաբար է անդրադառնում երեխաների վրա և նույնիսկ իջեցնում է սովորողների առաջադիմությունը:
Ահա մի քանի պատճառ, թե ինչու Ձախլիկների միջազգային օրը մեծ նշանակություն ունի ամբողջ աշխարհի մարդկանց համար․
Ձախլիկների միջազգային օրը ստեղծվել է հանրության մեջ մեծամասնություն կազմող աջլիկների գերակշռող աշխարհում ձախլիկության առավելությունների և թերությունների մասին իրազեկությունը բարձրացնելու համար: Այս օրը նաև նպաստում է ձախլիկների առջև ծառացած խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ինչպիսիք են ձախլիկ երեխաների հատուկ կարիքների կարևորությունը և ձախլիկների մոտ որոշ հիվանդությունների զարգացման հավանականությունը: Աշխարհում կա մոտ 708 միլիոն ձախլիկ, որոնց մեծ մասն արական սեռի է:
Ներկայացնում ենք ձախլիկների մասին լրացուցիչ մի քանի փաստ, որոնք բոլորի հետաքրքրությունն են առաջացնում․
Իսկ ամենակարևորը առողջ լինելն է` առանց որևէ խտրականության և տարբերության աջլիկների և ձախլիկների միջև: