2003 թվականի օգոստոսի 19-ին Իրաքի Բաղդադ քաղաքում գտնվող Canal հյուրանոցում ռումբի պայթյունի հետևանքով զոհվեցին մարդասիրական կազմակերպությունների 22 աշխատակիցներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Իրաքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերջիու Վիեյրա դի Մելլուն: Հինգ տարի անց Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև, որով օգոստոսի 19-ը հռչակվեց Մարդասիրական օգնության համաշխարհային օր:
Ամեն տարի այս օրվա արշավը կենտրոնանում է որոշակի թեմայի վրա՝ համախմբելով գործընկերներին ամբողջ մարդասիրական համակարգից՝ պաշտպանելու ճգնաժամերից տուժած մարդկանց, նրանց բարեկեցությունն ու արժանապատվությունը, ինչպես նաև ապահովելու մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցների անվտանգությունը:
Այն արշավ է, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության մարդասիրական գործունեության համակարգման գրասենյակի (UCGD) և մարդասիրական գործընկերների կողմից:
Մարդասիրական օգնության համաշխարհային օրը մենք ընդգծում ենք անհատների և կազմակերպությունների նվիրվածությունը, որոնք անխոնջ աշխատում են` տառապանքները մեղմելու և կյանքեր փրկելու համար:
Վերջին տարիներին հումանիտար արտակարգ իրավիճակները գնալով ավելի բարդ, փոխկապակցված ու հաճախադեպ են։ Սովն ու առաջին անհրաժեշտության պարագաների պակասը խորացնում են աշխարհաքաղաքական հակամարտությունները, շրջակա միջավայրի դեգրադացիան և կլիմայի փոփոխությունը հանգեցնում են ավելի հաճախակի և ծայրահեղ բնական աղետների:
Մարդկանց առողջության վրա ազդող ճգնաժամերի թիվն աճում է։ 2023 թվականի ընթացքում ԱՀԿ-ն արձանագրել է 65 դասակարգված առողջապահական արտակարգ իրավիճակ ամբողջ աշխարհում՝ մեկ տասնամյակ առաջվա 40-ի համեմատ: Նույն 2023թ.-ին ՄԱԿ-ը հրապարակել է 43 արտակարգ իրավիճակի հայտարարություն՝ 29 երկրում աջակցության ընդլայնման համար, ինչը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է: ՄԱԿ-ի գնահատմամբ՝ 2024թ.-ին 300 միլիոն մարդ մարդասիրական օգնության և պաշտպանության կարիք կունենա, ընդ որում՝ կեսից ավելին` (165.7 միլիոն) շտապ բժշկական օգնության:
2023 թվականը հումանիտար օգնություն տրամադրող մարդկանց պատմության մեջ ամենամահաբեր տարին է եղել։ 2024 թվականը կարող է ավելի վատը լինել։ Այս փաստերը բացահայտում են ակնհայտ ճշմարտությունը. աշխարհը ձախողում է մարդասիրական աշխատողների և հետևաբար այն մարդկանց շրջանում, ում նրանք ծառայում են` պաշտպանելու և օգնելու գործում:
Մարդասիրական օգնության համաշխարհային այս օրը մենք բոլորս պահանջում ենք վերջ տալ այս խախտումներին և անպատժելիությանը, որով դրանք իրականացվում են: