Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Օլիմպիական խաղերի ամերիկահայ բժիշկ-մասնակից Հուրի Գեբեշյանը ԵՊԲՀ-ի հյուրն էր

Օլիմպիական խաղերի ամերիկահայ բժիշկ-մասնակից Հուրի Գեբեշյանը ԵՊԲՀ-ի հյուրն էր

ԵՊԲՀ-ում երկուշաբթին սպորտային էր: Բժշկական համալսարանի հյուրն էր Օլիմպիական խաղերի ամերիկահայ բժիշկ-մասնակից Հուրի Գեբեշյանը, ով Հայաստանը ներկայացրել է ամենաբարձր հարթակներից:

Հանդիպմանը ներկա սովորողների ու բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ Հուրի Գաբեշյանը կիսվեց առողջ ապրելակերպի իր հարուստ փորձով՝ ընդգծելով, որ Հայաստան գալու առաքելություններից մեկն էլ մարմնամարզության մակարդակը բարձրացնելն է: 
Օլիմպիական խաղերի բժիշկ-մասնակիցը հատկապես կանանց խորհուրդ տվեց երբեք թույլ չտալ, որպեսզի ձախորդությունները կարողանան խոչընդոտել հասնելու իրենց երազանքներին:

«Չպետք է ուշադրություն դարձնել այն մարդկանց վրա, ովքեր միշտ կրկնում են, թե չենք կարող հասնել մեր երազանքներին: Առանց ցանկության ու աշխատասիրության ոչնչի էլ չես հասնի»,-ասաց նա՝ մեկ անգամ ևս կրկնելով, որ անչափ ուրախ է գտնվել Հայաստանում և հատկապես ԵՊԲՀ-ում:

Նշենք, որ մեր հայրենակից բժիշկ-մարզիկը առաջին և միակ հայ կին օլիմպիական մարմնամարզիկն է, ում անունով «Գեբեշյան» անվանմամբ հայտնի հնարք կա մարմնամարզության մեջ:

Հուրի Գաբեշյանը 2011թ. ավարտել է Այովայի համալսարանը և ստացել մարմնակրթական վերապատրաստման բակալավրի աստիճան։ Վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել 2012թ. Օլիմպիական խաղերին, թողել է սպորտը և բժիշկ դառնալու մտադրությամբ ընդունվել է Ուեյք Ֆորեսթի բժշկական դպրոցը: Երկու տարի անց՝ ավարտելով, ստացել բժշկի որակավորում և այժմ աշխատում է Օհայոյի Քլիվլենդի հիվանդանոցում։

yemek tarifleri hititbet rokubet betgaranti trbet bettilt betpas kolaybet betpas bahsegel betpark betpas hititbet giriş betpas bankobet rokubet rokubet betpas perabet limanbet dumanbet hititbet bettilt süpertotobet kralbet betorder dumanbet betorder giriş mislibet betpas cratosslot casinoper bettilt