Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի ուսանողական գիտական խմբակի հերթական օլիմպիադան

Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի ուսանողական գիտական խմբակի հերթական օլիմպիադան

Բժշկական մայր բուհում դեկտեմբերի 7-ին անցկացվեց Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի ուսանողական գիտական խմբակի կողմից կազմակերպած օլիմպիադան:

Ձևավորվել էր 9 թիմ (յուրաքանչյուր թիմում 6 մասնակից): Թիմերի հետ, շուրջ մեկ ամիս, տարվել են նախապատրաստական աշխատանքներ: Արդյունքում բոլոր թիմերը հաղթահարեցին հետևյալ փուլերը` վիրաբուժական հանգույցներ, գործիքներ, կարեր, վիրակապեր, վիկտորինա, սև արկղ:

Օլիմպիադայի ժամանակ ուսանողների աշխատանքը ստուգում և գնահատում էին ոլորտի փորձառու մասնագետները` անվանի բժիշկներ, դասախոսներ:

Ժյուրիի անդամները ողջունեցին նախաձեռնության կազմակերպումը, խմբակում և խմբակից դուրս ուսանողների ակտիվությունը, շեշտեցին նրանց գործնական հմտությունների զարգացման կարևորությունը:

Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սեմյոն Օրդույանը ողջունեց խմբակի կողմից հաջող օլիմպիադայի կազմակերպումը, նրանց ակտիվությունն ու պատրաստակամությունը՝ նշեց՝ չափազանց կարևոր է բժշկական համալսարանի ուսանողի համար պարզագույն վիրաբուժական և առաջին օգնության հմտություններին տիրապետելը:

Օլիմպիադայի մասնակիցներին իրենց խոսքերն ուղղեցին բժշկական գիտությունների դոկտոր, Ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի վարիչ Կամո Շաբոյանը, «Աստղիկ» ԲԿ-ի էնդոկրին վիրաբույժ և ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ Արմեն Վարժապետյանը:

Դեկտեմբերի 14-ին, ժամը 10:00-ին Էմիլ Գաբրիելյանի անվան լսարանում տեղի կունենա ամփոփիչ կոնֆերանսը, որի ընթացքում կներկայացվեն կիսամյակի լավագույն զեկույցները:

yemek tarifleri betorder hititbet rokubet betorder betpark kolaybet dumabet giriş onwin giriş hititbet hititbet betgaranti giriş betpark giriş kolaybet paşacasino betorder betorder betmarino kolaybet rokubet interbahis betpas betgaranti betboo betboo bets10 kavbet telebet supertotobet kralbet grandbetting