COVID-19 համավարակը բազմաթիվ անցանկալի հետևանքների հանգեցրեց ողջ աշխարհում։ Համապատասխան միջոցառումների անցկացումը նաև օտարերկրացի ուսանողների շրջանում բացարձակապես կենսական էր: Դա իրականացվեց բազմաթիվ կամավորների և բժիշկների կողմից, որոնք օր ու գիշեր աշխատում էին ուսանողների անվտանգությունն ու առողջությունն ապահովելու համար։
Այդպիսի հերոսներից էր Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս, Կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության հիգիենիկ և համաճարակային բաժնի պետ Կարինե Պողոսյանը։
Այսօր ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի Օտարերկրացի ուսանողների խորհրդի կողմից բժիշկ Կարինե Պողոսյանին շնորհվեց շնորհակալագիր՝ ի նշան երախտագիտության և սիրո, համավարակի ողջ ընթացքում օտարերկրացի ուսանողներին օգնելու անխոնջ ջանքերի համար։