«Հերացի» թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի ռադիոլոգիայի կենտրոնի լսարանում բժշկական ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հանդիպելու Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան Եվրոպական հիվանդանոցի որովայնային օնկոլոգիական վիրաբուժության ծառայության ղեկավար, Ռենե Դեկարտի անվան Փարիզի VI համալսարանի «Բացառիկ դասի» պրոֆեսոր տիկին Աննե Բերգերի հետ:
Հանդիպման ընթացքում մասնագետը խոսեց «Հաստաղու քաղցկեղ» և «Կոլոռեկտալ փոքր ինվազիվ վիրաբուժական միջամտություն» թեմաների մասին:
Մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել անվանի պրոֆեսորին, քննարկել մի շարք արդի մասնագիտական հարցեր:
Նշենք, որ բժշկագիտության տարբեր ոլորտներ ներկայացնող հայ և օտարազգի անվանի պրոֆեսորների հետ հանդիպումները շարունակական են, դրանք ուղղված են առաջին հերթին փորձի փոխանակմանը: