Պաստառների ցուցահանդես-մրցույթ՝ հյուսվածաբանություն առարկայից

Պաստառների ցուցահանդես-մրցույթ՝ հյուսվածաբանություն առարկայից

ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ ուսանողական խորհրդարանի ուսումնամեթոդական հանձնաժողովի կազմակերպած պաստառների մրցույթի բաց ցուցադրությունը: Ներկայացվեցին 21 պաստառներ հյուսվածաբանություն առարկայից: Ուսանողների ու ժյուրիի կողմից հավանության արժանացած պաստառներից երեքը կճանաչվեն հաղթող, և դրանց հեղինակները կստանան մրցանակներ: Նշենք, որ ժյուրիի կազմում են՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը, ֆակուլտետների դեկանները, հյուսվածաբանության ամբոնի դասախոսներ և ՈւԽ ուսումնամեթոդական հանձնաժողովի 2 ներկայացուցիչները:

Պաստառների ցուցահանդես-մրցույթի արդյունքների ամփոփման արդյունքում՝ հաղթող են ճանաչվել` 1-ին տեղ՝ Իզաբելլա Սիմոնյանն ու Դավիթ Անդրեասյանը՝ «Արտաքին, միջին և ներքին ականջ» պաստառի համար, 2-րդ տեղ՝ Աֆինա Աբրահամյանը՝ «Նոսր շարակցական հյուսվածք» պաստառի և 2-րդ տեղ՝ Սվետլանա Օհանյանը՝ «Ուրցագեղձ» պաստառի համար: Հաղթողներն արժանացան պատվոգրերի և մրցանակների: