Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Պերինատալ ինֆեկցիաներ»․ առաջին հայ-ֆրանսիական միջազգային գիտաժողովը

«Պերինատալ ինֆեկցիաներ»․ առաջին հայ-ֆրանսիական միջազգային գիտաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «Պերինատալ ինֆեկցիաներ․ կանխարգելման ուղիների, վարման գործելակարգ» խորագրով առաջին հայ-ֆրանսիական միջազգային գիտաժողովը։

Մասնակիցներին բժշկական համալսարանի անունից ողջունեց Գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը։

«Ե՛վ պատմականորեն, և՛ արդի ժամանակաշրջանում Հայաստանի և Ֆրանսիայի միջև եղել են, կան և կլինեն ջերմ հարաբերություններ։ Դա միանշանակ անդրադառնում է նաև այն փոխհարաբերությունների վրա, որոնք ձևավորվում են մասնագիտական տիրույթում։ Տվյալ դեպքում այս հարաբերությունների շարունակականությունը և խորությունն ապահովում է բժշկական հանրույթը՝ ի դեմս մանկաբարձ-գինեկոլոգների, նեոնատոլոգների, մանկաբույժների։ Ձեր կանխարգելիչ աշխատանքը պետք է լինի այնքան արհեստավարժ, որպեսզի սերունդները չբախվեն ինֆեկցիաների հետևանքով առաջացած խնդիրներին։ Համոզված եմ, որ հայ-ֆրանսիական մասնագիտական ներուժը կնպաստի այդ  խնդիրների հաղթահարմանը,  և վստահ եմ, որ ոչ միայն մեր ֆրանսիացի գործընկերները կարող են օգտակար լինել, այլև մեր մասնագետները կարող են իրենց գիտելիքն ու փորձառությունը հաղորդել։ Հիրավի, մեր մասնագիտական համայնքը գալիս է այն մակարդակին, որ մենք կարող ենք գործընկերային, հավասարը՝ հավասարի հարթակում շփվել աշխարհի ցանկացած մասնագետի հետ», – ընդգծեց պրոռեկտորը։

Բացման խոսքով հանդես եկավ Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, միջոցառման կազմակերպիչ Արմինե Հարությունյանը

«Միայն համատեղ ջանքերով կարող ենք հասնել էական արդյունքների և բարելավել մեր փոքրիկ պացիենտների կյանքի որակը։ Այս գիտաժողովը հիանալի հարթակ է գիտելիքի փոխանակման, վերջին հետազոտությունների արդյունքների քննարկման և լավագույն փորձի կիրառման համար։ Ինֆեկցիաների կանխարգելումը, վաղ ախտորոշումը և արդյունավետ բուժումը պահանջում են ոչ միայն բժշկական գիտելիքի խորացում, այլև միջգերատեսչական համագործակցություն։ Հատկապես ուրախալի է տեսնել մեր ֆրանսիացի գործընկերներին, մենք շատ բան ունենք սովորելու միմյանցից։ Ֆրանսիան ունի հարուստ փորձ և առաջատար մոտեցումներ նեոնատալ ինֆեկցիաների ոլորտում։ Վստահ եմ՝ համատեղ աշխատանքը կնպաստի մեր իմացության և հմտությունների զարգացմանը»։

Գիտաժողովի հիմնական նախաձեռնող, «Հանուն կանանց առողջության» հասարակական կազմակերպության հիմնադիր, վիրաբույժ, պրոֆեսոր Անրի Ժան Ֆիլիպը, որը ներկայացնում էր նաև Մանկաբարձ-գինեկոլոգների ֆրանսիական քոլեջը և Վիրաբուժության ազգային ինստիտուտը, պատմեց, որ գիտաժողովի գաղափարն առաջացավ, երբ նա հանդիպեց հայ առաջատար մասնագետների հետ, որոնք հուշեցին, որ կարելի է ավելի սերտ կապեր ստեղծել գինեկոլոգիայի, մանկաբարձության և նեոնատոլոգիայի ոլորտներում։ «Ֆրանսիայի դեսպանատան կողմից ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Լորանս Թերզանը նշեց, որ Հայաստանում բավականին մեծ է նորածնային մահացության թիվը ինֆեկցիաների հետևանքով։ «Մերիոն» հիմնադրամը, որը ցանկանում էր Հայաստանում հումանիտար ծրագիր իրականացնել, որոշեց աջակցել այս գիտաժողովի կազմակերպմանը», – նկատեց ֆրանսիացի պրոֆեսորրը՝ հայտնելով, որ Գորիսում էքսպերիմենտալ տարբերակով պետք է իրականացվի բակտերիոլոգիական լաբորատորիա ստեղծելու ծրագիր։

Նեոնատոլոգիայի ամբիոնի վարիչ Պավել Մազմանյանի խոսքով՝ նեոնատալ ինֆեկցիաները, ցավոք սրտի, նորածինների հիվանդացության հիմնական պատճառ են մնում և բարդությունների բավականին մեծ տոկոս են կազմում։ «Նեոնատոլոգիայի օրենքներից մեկն ասում է, որ ցանկացած հիվանդ նորածնի մոտ պետք է կասկածել ինֆեկցիա։ Նեոնատոլոգներն ամեն օր իրենց աշխատանքով փորձում են ապացուցել կամ ժխտել ինֆեկցիաներ, դեռ շատ չլուծված հարցեր կան։ Հուսով եմ՝ այսօր մենք կստանանք նոր ինֆորմացիա, կկիսվենք փորձով», – հավելեց մասնագետը։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար, Նեոնատոլոգիայի ամբիոնի դասախոս Հրանտ Կալենտերյանը ևս ողջունեց մասնակիցներին․ «Վստահ եմ՝ գիտաժողովից խորը գիտելիքով հարստացած ենք դուրս գալու»։

Ֆրանսիայի դեսպանատան կողմից ԱՆ խորհրդական Լորանս Թերզանի համոզմամբ՝ այսօր նեոնատալ ինֆեկցիաները լուրջ խնդիր են Հայաստանի առողջապահական համակարգի համար։ «Վերջերս Հայաստանը ներդրել է ստրեպտոկոկի սկրինինգի համակարգ, սակայն անելիքները դեռևս շատ են», – ավելացրեց նա։

Մասնագիտական զեկույցների շարքը մեկնարկեց ԵՊԲՀ հրավիրված դասախոս Վիգեն Օհաննեսյանի՝ «Մոր և պտղի վարակների համաճարակաբանական տվյալները Հայաստանում և դրանց հետևանքները» խորագրով զեկույցով։ Նա անդրադարձավ մեր երկրում պերինատալ ինֆեկցիաների (տոքսոպլազմոզ, սիֆիլիս, ՄԻԱՎ, հեպատիտ B, կարմրախտ, ցիտոմեգալովիրուս) համաճարակաբանությանը՝ շեշտելով, որ դեմոգրաֆիական տեսանկյունից դա շատ կարևոր է։ Նեոնատոլոգ Հրանուշ Մարգարյանը հանդես եկավ «Տոքսոպլազմոզը մանկական և նորածնային հասակում» զեկույցով, որտեղ մանրամասնորեն ներկայացրեց հիվանդության առաջացումը, դրա 3 հիմնական ձևերը, ինֆեկցիայի տարածման ուղիները, ախտորոշումը, բուժումը և կանխարգելումը։

Ֆրանսիացի վարակաբան, պրոֆեսոր Քրիստել Վոլու-Ֆելլուն կենտրոնացավ ցիտոմեգալովիրուսի ախտորոշման, կլինիկական նշանների և կանխարգելման մեթոդների վրա։ «Ցիտոմեգալովիրուսը երեխաների մոտ ոչ գենետիկ խլության առաջին պատճառն է աշխարհում», – շեշտեց նա։

Պրոֆեսոր Օլիվյե Պիկոնն անդրադարձավ խորիոամնիոնիտ հիվանդության առանձնահատկություններին և բուժման արդյունավետ միջոցներին, ինչպես նաև հղիության ընթացքում պատվաստումների կարևորությանը։

Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին նաև ջրծաղիկը հղիների մոտ և նորածնային շրջանում, հերպես վարակի առանձնահատկությունները նորածինների մոտ, մայրական ինֆեկցիաները հետծննդյան շրջանում, ստրեպտոկոկային ինֆեկցիան նեոնատալ շրջանում, ինֆեկցիոն ռիսկերով նորածնի խնամքը և շատ այլ արդի հարցեր։

Հիշեցնենք, որ միջոցառման թիրախային լսարանը կազմում էին նեոնատոլոգները, մանկաբարձ-գինեկոլոգները, մանկաբույժները, ընտանեկան բժիշկները, վարակաբանները, էնդոկրինոլոգները, ռեպրոդուկտոլոգները, կլինիկական օրդինատորները։

Գիտաժողովին մասնակցությունն անվճար էր, գրանցվել էր մոտ 400 մասնակից հանրապետության բոլոր մարզերից։

Հայ և ֆրանսիացի մասնագետների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նման գիտաժողովներ կազմակերպել ամեն տարի։

yemek tarifleri hititbet rokubet betgaranti bettilt betpas hititbet giriş bankobet betpas hititbet kralbet bettilt bettilt rokubet restbet betorder betpas bankobet betmarino betorder giriş rokubet betorder betpark betmarino hititbet melbet betpas supertotobet betgaranti betpas matadorbet matadorbet casinovale supertotobet rokubet bankobet deneme bonusu betgaranti betgit betvole restbet matadorbet betgaranti hititbet betpark kolaybet kralbet betgit betmarino kolaybet betpark limanbet kralbet betmarino restbet rokubet hititbet bettilt betorder hititbet supertotobet kolaybet betmarino betorder interbahis dumanbet betorder betmarino hititbet betmarino betgaranti betorder matbet cratosroyalbet hititbet hititbet rokubet betorder betpark kolaybet dumabet giriş onwin giriş hititbet hititbet betgaranti giriş betpark giriş kolaybet paşacasino