Փետրվարի 23-ից ԵՊԲՀ բոլոր անցակետերում մուտքը կկազմակերպվի տուրնիկետային համակարգի միջոցով

Փետրվարի 23-ից ԵՊԲՀ բոլոր անցակետերում մուտքը կկազմակերպվի տուրնիկետային համակարգի միջոցով

Հարգելի՛ ԵՊԲՀ աշխատակիցներ, ուսանողներ, այցելուներ և հյուրեր, տեղեկացնում ենք, որ փետրվարի 23-ից համալսարանի բոլոր անցակետերում մուտքը կկազմակերպվի ժամանակակից տուրնիկետային համակարգի միջոցով։

Նախաձեռնությունը կյանքի է կոչվում փուլային տարբերակով և միտված է համալսարանի աշխատակիցների, սովորողների անվտանգության բարձրացմանը, հոսքերի արդյունավետ կառավարմանը և կազմակերպչական գործընթացների բարելավմանը։ Բոլոր անցակետերում կաշխատեն համապատասխան աշխատակիցներ, որոնք անհրաժեշտության դեպքում կտրամադրեն աջակցություն՝ ապահովելով գործընթացի հարթ և անխափան իրականացումը։

Շնորհակալ ենք համագործակցության և ըմբռնման համար։

Տեղեկացնում ենք այցելուներին, որ իրենց մուտքը համալսարան կիրականացվի կենտրոնական՝ Գմբեթի մասնաշենքի հատվածից։