Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Փետրվարի 4-ին աշխարհը 21-րդ անգամ նշում է Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը

Փետրվարի 4-ին աշխարհը 21-րդ անգամ նշում է Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը

Այս տարվա փետրվարի 4-ին աշխարհն արդեն 21-րդ անգամ նշում է Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Cancer Day):

Օր, որը միավորում է մարդկանց, համայնքներին և պետություներին քաղցկեղի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու գործում՝ կանխելով միլիոնավոր մահեր:

Այս տարվա միջոցառումների կարգախոսն է «Լրացրու՛ խնամքի բացը»։

Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, քաղցկեղի խնդիրը շարունակում է հանրային առողջության լուրջ մարտահրավեր հանդիսանալ։

Բավական է ներկայացնել քաղցկեղի մասին մի քանի հիմնական գործոն.

  • Ամեն տարի քաղցկեղից մահանում է 10 միլիոն մարդ։
  • Քաղցկեղի դեպքերի առնվազն մեկ երրորդը կանխարգելելի է:
  • Քաղցկեղը մահացության երկրորդ պատճառն է աշխարհում:
  • Քաղցկեղից մահացությունների 70%-ը տեղի է ունենում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:
  • Ամեն տարի միլիոնավոր կյանքեր կարող են փրկվել՝ կիրառելով ռեսուրսներին համապատասխան ռազմավարություն կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման համար:

Այսպիսով՝ քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է հետևել մասնագետների խորհուրդներին և պահպանել առողջ ապրելակերպի կանոնները՝ հիշելով, որ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։