Այսօր՝ փետրվարի 9-ին, աշխարհի բժշկական հանությունը նշում է Ստոմատոլոգների միջազգային օրը: Ստոմատոլոգիան, բժշկագիտության կարևոր ճյուղերից մեկը համարվելով, համաչափ քայլերով առաջ է զարգանում բժշկագիտության մյուս ուղղություններին զուգահեռ՝ ապահովելով առաջընթաց:
Ստոմատոլոգի դերը մեր կյանքում անգնահատելի է, և այս օրը ևս մեկ առիթ է՝ հպարտությամբ անդրադառնալու ստոմատոլոգների կարևոր ու պատասխանատու աշխատանքին, վերլուծելու առկա խնդիրները, նախանշելու անելիքները:
Մասնագիտական տոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ բժշկագիտության կարևորագույն այս ճյուղի բոլոր ներկայացուցիչներին, մաղթում եմ հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ աշխատանքային գործունեության ընթացքում:
ԱՐՄԵՆ ՄՈւՐԱԴՅԱՆ
ԵՊԲՀ ռեկտոր