ՌԴ Ն. Ի. Պրիոգովի անվան ազգային հետազոտական բժշկական համալսարանի և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջև կնքված 2017-2018 ուսումնական տարվա շարժունության ծրագրի շրջանակում՝ ԵՊԲՀ-ում արտադրական պրակտիկա անցավ 6 ուսանող: Չորս շաբաթ տևողությամբ ծրագրին մասնակցեցին Աննա Դուբրովինան, Աննա Սեմաշկոն, Դմիտրի Ալիևը, Իվան Յուրևը, Աննա Գորինովան և Անուշ Կոստանյանը: ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը ուսանողներին հանձնեց փոխանակման ծրագրով ուսումնառության մասին վկայող հավաստագրերը: Պրոռեկտորը նշեց, որ իր վերաբերմունքը Պիրագովի անվան համալսարանի հանդեպ առանձնահատուկ է, քանի որ ինքն ասպիրանտուրա է անցել հենց այս բուհում: Բուհերի ինտեգրման ծրագրի ղեկավար Մարինա Օհանյանի խոսքով՝ ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի 5-րդ կուրսի 10 ուսանող նույն փոխանակման ծրագրով մեկնել են Մոսկվա՝ Պիրոգովի համալսարանի կլինիկական բազաներում պրակտիկան անցնելու համար։