Սեպտեմբերի 23-ին ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնն ընդունեց Շվեդիայի Կարոլինսկա համալսարանից ժամանած, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Սուրեն Մկրտչյանին։
Պրոֆեսոր Մկրտչյանը ուսանողներին և հետազոտողներին եզակի հնարավորություն ընձեռեց ծանոթանալու բժշկական հետազոտությունների նորագույն մեթոդներին՝ անդրադառնալով պրոտեոմիկայի, գենոմիկայի և մետաբոլոմիկայի թեմաներին։
Պրոֆեսորը նաև ներկայացրեց արտաբջջային վեզիկուլային տրանսպորտի հնարավոր կիրառությունները։
Սուրեն Մկրտչյանը հայ գործընկերներին փոխանցել է բժշկական հետազոտությունների մի քանի մեթոդների վերաբերյալ իր ընդարձակ գիտելիքը՝ կրթելով սերունդներ։
Ապագա բժիշկների համար, գիտնականի հետ շփումը և քննարկումները տարբեր հարցերի շուրջ հիշարժան էր և մոտիվացնող իրենց մասնագիտական ճանապարհին լավագույնս դրսևորելու համար։
Դասախոսությունն անցկացվեց ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ իրականացվող «Նեյրոնային զարգացման և աճի տեղաշարժերի տրանսլյացիոն հետազոտությունը որպես աուտիզմի սպեկտրի խանգարումների առանցքային պաթոգենետիկ մեխանիզմ» վերնագրով 23LCG-3A020 ծածկագրով դրամաշնորհային ծրագրի շրջանակում: