Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Պրոֆեսոր Ռուդիգեր Քրիստիան Բրաուն-Դուլլեուսը բարձր է գնահատում Հայաստանի բժիշկների պատրաստվածության մակարդակը. տեսանյութ

Պրոֆեսոր Ռուդիգեր Քրիստիան Բրաուն-Դուլլեուսը բարձր է գնահատում Հայաստանի բժիշկների պատրաստվածության մակարդակը. տեսանյութ

Սրտային անբավարարության գարնանային դպրոցը, որն այս տարի երկրորդ անգամ հաջողությամբ կյանքի կոչվեց Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի համագործակցության շրջանակում` ավագ և միջին բուժաշխատողներին հնարավորություն տվեց զարգացնել մասնագիտական հմտությունները սրտաբանության ոլորտում:

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ռուդիգեր Քրիստիան Բրաուն-Դուլլեուսը  և «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար, Սրտաբանության ամբիոնի վարիչ Համայակ Սիսակյանը մեծ ներդրում ունեն կարևոր միջոցառման կայացման, արդյունավետ գործակցության ամրապնդման ու ընդլայնման գործում:

Պրոֆեսոր Ռուդիգեր Քրիստիան Բրաուն-Դուլլեուսը` լրագրողների հետ զրույցում փաստեց, որ բժիշկների ուսուցումը Հայաստանում գտնվում է շատ բարձր մակարդակի վրա, սակայն նրանց հնարավորություններն այնքան էլ շատ չեն, որքան Գերմանիայում:

«Ինչպես Գերմանիայում, այնպես էլ այստեղ մահացության դեպքերի 50 տոկոսից ավելին սրտային հիվանդությունների պատճառով են, և դա, եթե համեմատենք հարավային եվրոպական երկրների հետ, մեր երկրում ավելի մեծ ցուցանիշ է կազմում: Սա է այն հիմնական պատճառը, որ մենք միասին հանդիպումներ ենք ունենում, ծրագրեր ենք իրականացնում, որպեսզի ոչ միայն ավելի լավ մեթոդներ առաջարկենք, այլև կանխարգելենք սրտային հիվանդությունները»,-ասաց նա:

Պրոֆեսորի խոսքով՝ ինքը Հայաստանի բժշկական ներկայացուցիչների հետ հանդիպում է ոչ միայն տարեկան մեկ անգամ, այլև երկու ամիսը մեկ վիդեո կոնֆերանսներով քննարկում են տարբեր հարցեր՝ ինչպես հետազոտական, այնպես էլ կանխարգելմանը և բուժմանը վերաբերող:

«Սրտաբանական հիվանդանոցների համագործակցությունն արդեն երկու տարուց ավելի է իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հնարապետության հովանավորությամբ և ֆինանսավորմամբ պրոֆեսոր Համայակ Սիսակյանը որպես այստեղի, ես որպես մեր կլինիկայի ղեկավար դիմեցինք և ստացանք երկկողմ համագործակցության հնարավորություն: Տեսնելով այս դպրոցի հաջողությունը՝ մեր ծրագրերն ընդլայնվում են, որտեղ կուսումնասիրենք սրտաբանական գիտությունը ՝ առաջարկելով նոր հետազոտություններ, որը կընդգրկի ավելի լայն մաշտաբներ»,-համոզմունք հայտնեց պրոֆեսոր Ռուդիգեր Քրիստիան Բրաուն-Դուլլեուսը, ով  «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով երկօրյա կոնֆերանսին, որն անցկացվեց ապրիլի 8-ից 9-ը, հանդես է եկել «2024 թվականը՝ սրտաբանության ոլորտում» դասախոսությամբ։

Սրտային անբավարարության ոլորտում ռիսկի գործոնները նվազեցնելու նպատակով նա կարևորել է կանխարգելումը, խնամքը և ճիշտ գնահատումը։

Մանրամասնորեն ներկայացրել է Քրոնիկ կերոնար համախտանիշի 2024 թվականի ուղեցույցը։

Մեջբերելով կլինիկական հետազոտությունների համախմբված վերլուծության տվյալները՝ գերմանացի մասնագետը հատուկ շեշտադրել է վաղ և ինտենսիվ բուժման անհրաժեշտությունը։

Նշենք, որ Համագործակցություն Մագդեբուրգի Օտտո ֆոն Գուերիկե համալսարանի բժշկական ֆակուլտետի հետ ունի վեց տարվա պատմություն:

2018թ․ կնքվել է համագործակցության համաձայնագիր Մագդեբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետի հետ։ 2019թ․ հոկտեմբերի 30-ին կայացել է Մագդեբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետի պատվիրակության այցը ԵՊԲՀ, որի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպել են Ընդհանուր բժշկության ֆակուլտետի և Ուսումնամեթոդական վարչության ներկայացուցիչների հետ, քննարկել են ուսումնական ծրագրերին վերաբերող հարցեր և ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

2023թ. Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից տրամադրվել է դրամաշնորհ՝ «Կլինիկական գործընկերություն» (“Clinical Partnership”) նախագծի շրջանակում երկու համալսարանների միջև կլինիկական համագործակցություն իրականացնելու նպատակով։

Այս նախագծի շրջանակում  2024թ․ ապրիլի 18-20 անցկացվել է «Սրտային անբավարարության գարնանային դպրոց» խորագրով առաջին կոնֆերանսը։  2023-2024թթ․ ընթացքում առցանց անցկացվել է 11 վեբինար, որոնց միանալու հնարավություն են ունեցել հանրապետության բոլոր սրտաբանները։ 2023-2024թթ․ ընթացքում Մագդեբուրգում մասնագիտական կատարելագործում է անցել 5 սրտաբան և 2 բուժքույր:

ԵՊԲՀ և Մագդեբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետի հետ կնքված Համագործակցության համաձայնագրի շրջանակներում Մագդեբուրգում մասնագիտական կատարելագործում է անցել 1 ալերգոլոգ և 1 կլինիկական օրդինատոր։

Տեսանյութ

yemek tarifleri betgaranti hititbet betgaranti betpark betpark betpark aviator betorder rokubet betpas bankobet giriş betpas aviator supertotobet betpas betpas betgaranti atlasbet kolaybet “Betgaranti” rokubet marsbahis