Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության հեռանկարները

Քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության հեռանկարները

ԵՊԲՀ-ում էր ամերիկյան Johns Hopkins Medicine International ընկերության բժշկական տնօրեն Հեյթհամ Հասունը, ում հետ տեղի ունեցան մի շարք հանդիպումներ։ Քննարկվել են առողջապահության ոլորտում համագործակցության հեռանկարները ԱՄՆ առաջատար բժշկական կենտրոնի հետ, մասնավորապես խոսվել է որակի, նորարարությունների, գիտական և կրթական մի շարք նախագծերի իրականացման վերաբերյալ։ Քննարկումներից հետո Johns Hopkins Medicine International ընկերության բժշկական տնօրենն այցելել է ԵՊԲՀ նեյրոգիտության լաբորատորիա, հետաքրքրվել լաբորատորիայի հնարավորություններով և ընթացիկ գիտական նախագծերով: Հյուրն այցելել է նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ ծանոթացել կենտրոնի հնարավորություններին և մատուցվող ծառայություններին։

Նշենք, որ Հեյթհամ Հասունին ընդունել է նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները: