Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Քննարկվել են համագործակցության հնարավորությունները

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր ընդունել է Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) ներկայացուցիչ Արմեն Մինասյանին, Լոս-Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) միջազգային կապերի բաժնի ղեկավար Մայքլ Բորկին և նույն համալսարանի պրոֆեսոր, մանկական վիրաբույժ Շանթ Շեխերդիմյանին: Հյուրերի հետ բուհի ղեկավարը քննարկել է համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես կողմերն անդրադարձել են Հայաստանում առողջապահության և բժշկական կրթության զարգացման ոլորտում առկա համատեղ ծրագրերի իրականացման հնարավարություններին: 

Ռեկտորը մեծապես կարևորել է երկու կառույցի աշխատանքը և համատեղ ծրագրերի իրականացման պատրաստակամություն հայտնել:

Հանդիպումից անմիջապես հետո, ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մարթա Սիմոնյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, ծանոթացել կենտրոնի ստեղծման պատմությանը և հնարավորություններին, ինչպես նաև զրուցել այստեղ բուժում ստացող տղաների հետ: