Ապագա ռազմաբժիշկներն այս անգամ հաջողության են հասել շախմատի թիմային առաջնությունում: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի հավաքական թիմը՝ կուրսանտներ Էրիկ Ալեքսանյանը, Արամ Գևորգյանը, Ասատուր Թադևոսյանը, Հովհաննես Ավետիսյանը գրավել են երրորդ տեղ ՀՀ զինված ուժերի շախմատի թիմային առաջնության 2-րդ փուլի ՌԲՈՒՀ փնջային մրցումներում:
Առաջնությունն անցել է նախօրոք հաստատված ծրագրով՝ առողջ և անզիջում պայքարի մթնոլորտում: Ըստ առաջնության մրցանակային տեղերի՝ առաջին տեղը զբաղեցրել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հավաքական թիմը, երկրորդը՝ ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի հավաքական թիմը, իսկ երրորդ տեղը՝ ԵՊԲՀ ռազմաբշկական ֆակուլտետի հավաքական թիմը: Մրցանակային տեղերը գրաված մարզիկները պագևատրվել են պատվորգրերով: