Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ռազմական բժիշկների մասնագիտական և ուսանողների միջազգային օրն է

Ռազմական բժիշկների մասնագիտական և ուսանողների միջազգային օրն է

Բժշկական բուհը շնորհավորանքներն է հղում ուսանողների միջազգային օրվա ու բժշկական ծառայողի մասնագիտական տոնի առթիվ:

Նոյեմբերի 17-ին նշվող երկու կարևոր օրերը ևս մեկ առիթ է շեշտելու ուսանողների և կրկնակի երդման ներքո ծառայող ռազմական բժիշկների դերը:

Ուսանողները մեր պետության զարգացման ամենամեծ և կարևոր երաշխիքն են, և նրանց մտավոր ներուժի ու ձգտման շնորհիվ հնարավոր է կերտել արժանապատիվ ապագա՝ գալիք սերունդների համար:

Նույնքան կարևոր է ռազմական բժշկի դերն ազգային բանակի կայացման ու զարգացման գործում:

Շնորհավորելով՝ բուժծառայողներին, որոնք իրենց մասնագիտական ուղին սկսել են բժշկական բուհի ուսանողական նստարանից, մաղթում ենք, որպեսզի ստացած գիտելիքն ու մասնագիտական հմտությունները կիրառեն միայն խաղաղ պայմաններում, ունենան բարի ծառայություն և անամպ երկինք:

Իսկ դուք՝ սիրելի՛ սովորողներ, ուսանողական տարիները  դարձրեք հագեցած և բովանդակալից, եղե՛ք նախաձեռնող, պատասխանատու և, իհարկե, առողջ ու երջանիկ: