ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պատվիրակությունը՝ պետ Վարդան Ծատուրյանի գլխավորությամբ, մարտի 10-ից 12-ն այցելել է Գերմանիայի զինված ուժերի ռազմաբժշկական ակադեմիա և ՆԱՏՕ-ի Զինված ուժերի ռազմաբժշկության գերազանցության կենտրոն:
Պատվիրակությունը հանդիպել է Զինված ուժերի ռազմաբժշկության գերազանցության կենտորնի (Force Health Protection Branch (FHPB)) բաժնի ղեկավար, դոկտոր Սիլկե Ռուլհի հետ, ծանոթացել ՆԱՏՕ-ի ռազմական բժշկության կրթական կենտրոնի աշխատանքներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով ուսուցման հնարավորություններին, և թե ինչպես կարող են հայ ապագա ռազմական բժիշկներն ու դասախոսները ներգրավվել ուսուցման և վարժանքների մեջ:
Արտասահմանցի գործընկերներին ներկայացվեց ՌԲՖ գործունեության ուղղությունները, ինչպես նաև նախանշվեց համագործակցությունը զարգացնելու և ուսուցման ու փորձի փոխանակման շրջանակն ընդլայնելու ուղղությունը:
ՌԲՖ պատվիրակության այցին անդրադարձել է նաև Զինված ուժերի ռազմաբժշկության գերազանցության կենտրոնի (Force Health Protection Branch (FHPB)) պաշտոնական լրատվական միջոցը: