Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Շնորհավորական ուղերձ Ուսանողների միջազգային օրվա առթիվ

Շնորհավորական ուղերձ Ուսանողների միջազգային օրվա առթիվ

Սիրելի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:

Ուսանողությունը յուրաքանչյուր պետության զարգացման ամենամեծ և կարևոր երաշխիքն է: Հայաստանի ապագան ձեր ձեռքերում է, քանի որ մեր երկրի բարեկեցությունը պայմանավորված է երիտասարդների մտավոր ներուժի ձգտումներով ու քայլերով: Գաղտնիք չէ, որ հարուստ գիտելիքներով զինված երիտասարդներն են ապահովում հասարակության առաջընթացը, այդ իսկ պատճառով ցանկանում եմ, որ ձեր ուսումնառության տարիների ընթացքում ջանք չխնայեք ինքնազարգանալու և պիտանի մարդ դառնալու գործում: Մեկ անգամ ևս շնորհավորելով մաղթում եմ ձեզ մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ: Ուսանողական տարիները անջնջելի են յուրաքանչյուրիս հիշողության մեջ, դրանք դարձրեք հագեցած և բովանդակալից, եղեք միշտ գործունյա, նախաձեռնող և, իհարկե, միշտ առողջ ու երջանիկ:

Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր