«Սննդաբանության հիմունքներն ու ժամանակակից մոտեցումները» թեմայով հավաստագրված դասընթացն ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից:
«Սննդաբանության հիմունքներն ու ժամանակակից մոտեցումները» թեմայով դասընթացը նախատեսված է միջին բուժանձնակազմի, մարզիչների, դպրոցական առողջ ապրելակերպի դասընթացավարների, կլինիկական օրդինատորների, հանրային սննդի կազմակերպիչների համար։
Մասնակիցները ձեռք կբերեն սննդաբանության վերաբերյալ ժամանակակից գիտելիք և հմտություններ, կիրականացնեն անհատական և խմբային աշխատանքներ գործնական հմտություններն ամրապնդելու համար, կծանոթանան առցանց վստահելի աղբյուրներից օգտվելու սկզբունքներին:
Ծրագրի բովանդակությունը
- Էներգետիկ բալանս։ Նշանակությունը։ Հաշվարկի մեթոդները։ Սննդանյութեր։ Օրական պահանջներ։ Սննդային մակնշումների ընթերցում։ Առողջ սնվելու սկզբունքները․ սննդային բուրգ, առողջ ափսե
- Մակրոնուտրիենտնե․ նշանակությունը, օրական պահանջը, սննդային աղբյուրները
- Վիտամիններ, հանքային տարրեր, ջուր․ նշանակությունը, աղբյուրները
- Սնունդը հղիության, կրծքով կերակրելու ընթացքում։ Սնունդը մանկական և դեռահասային տարիքում։ Սննդային վարքագիծ։ Սննդային ընտրության վրա ազդող գործոնները
- Ավելցուկային քաշ։ Թերքաշություն։ Քաշի կառավարման ժամանակակից մոտեցումները։
- Սնունդ և հիվանդություններ՝ արյան շրջանառության հիվանդություններ, ուռուցքներ, շաքարային դիաբետ, սննդային ալերգիաներ, լակտոզ և գլուտեն անտանելիություն
- Սննդային թունավորումներ։ Մանրէային և ոչ մանրէային։ Կանխարգելումը։
- Սպորտային սնունդ՝ ժամանակակից մոտեցումներ։ Սննդային հավելումներ։ Ֆունկցիոնալ սնունդ։
Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի և ՀՀ ԱՆ-ի կողմից, ՇՄԶ 22 կրեդիտ (14 տեսական և 8 գործնական):
Մանրամասներ
- Տևողություն`2025թ. մայիսի 13-ից – հունիսի 5-ը
- Դասերի օրերը`երեքշաբթի և հինգշաբթի՝ 16:00-19:00
- Մասնակիցների քանակը`մինչև 25
- Դասավանդման լեզուն`հայերեն
- Վայրը`Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
- Արժեքը՝ 40000 ՀՀ դրամ (Բուժքույրերի, ԵՊԲՀ աշխատակիցների և օրդինատորների համար՝ 30.000 ՀՀ դրամ)
Թիրախային լսարան
- Միջին բուժանձնակազմ
- Մարզիչներ
- Առողջ ապրելակերպի դասընթացավարներ
- Կլինիկական օրդինատորներ
- Հանրային սննդի կազմակերպիչներ
- Այլ մասնագետներ, ում հետաքրքիր է սննդաբանությունը
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- Դիմում
- Անձնագիր (բնօրինակը և պատճենը)
- Դիպլոմ (բնօրինակը և պատճենը)
- Աշխատանքի վայրից տեղեկանք (աշխատանքի առկայության դեպքում):
Ընդունելության գործընթաց
Դիմումների ընդունում՝ 28.04.2025 – 13.05.2025
Փաստաթղթերը ներկայացվում են ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (Վարչական մասնաշենք, 3-րդ հարկ): Դիմումը լրացվում է դեկանատում:
Հարցերի դեպքում զանգահարել 010 301 000 (ներքին համար`308); 091 837 212 հեռախոսահամարներով: