ԵՊԲՀ նորաբաց ուսումնական սենյակներից մեկը, չնայած արձակուրդային ժամանակահատվածին, երեկ մարդաշատ էր: Սովորողները հնարավորություն ունեցան մասնակցելու ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր, Լոնդոնի Guy's and St Thomas' NHS Foundation Trust-ի մանկական վարակաբան Ալիսիա Դեմիրճյանի հետ հանդիպմանը, որը նվիրված էր մանկաբուժական հարցերի քննարկմանը:
ԵՊԲՀ օրդինատորները ներկայացրին կլինիկական դեպքեր և վերլուծեցին դրանք հայտնի մանկաբույժի հետ, ով պատասխանեց իրենց հուզող մի շարք հարցերի: Քննարկումը մասնակցային էր և ընդգրկում էր հարցերի լայն շրջանակ:
Բժիշկ Ալիսիա Դեմիրճյանը շնորհակալություն հայտնեց հետաքրքիր քննարկման համար, իսկ մասնակիցները հույս հայտնեցին, որ այն շարունակական կլինի: