Բժշկական մայր բուհի ուսանողները շարունակում են սպորտային բազմաթիվ միջոցառումների մասնակցել, փորձել իրենց ուժերը, ոգևորիչ օրինակ դառնալ շատերի համար:
Համալսարանականներն այս անգամ մասնակցել են Հայաստանի 26-րդ ուսանողական խաղերին՝ շախմատ և բազկամարտ առաջնությունում լավագույն արդյունքներ ապահովելով:
Շախմատ մարզաձևից ապագա բժիշկները մասնակցելով թեժ պայքարին, որտեղ ներգրավված էին նաև գրոստմաստերներ, կարողացան գրավել 3-րդ հորիզոնականը: Բազկամարտի առաջնությանը ևս 5 մասնակից՝ տարբեր քաշային կարգերում կարողացավ 1-ից 3-րդ տեղերը զբաղեցնել՝ նվաճելով 5 մեդալ:
Նման միջոցառումների նպատակը բուհերում սպորտի զարգացումն ու տարածումն է, առողջ ապրելակերպի կարևորումը: