Հայաստանի ուսանողական մարզական 25-րդ առաջնությանը բժշկական մայր բուհի ուսանողները մասնակցել են բադմինթոն մարզաձևից՝ գրավելով պատվավոր 2-րդ հորիզոնականը:
Ապագա բժիշկները մասնակցել ենք երեք ձևերով՝ միքս, որում ներգրավված են եղել և՛ տղաները և՛ աղջիկները, գրավել են 2-րդ հորիզանականը, և անհատական ՝ առանձին պայքարել են և՛ տղաները, և՛ աղջիկները՝ կրկին զբաղեցնելով երկրորդ տեղը:
Մրցաշարին մասնակցել են հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները: Հերացիականները պայքարում ցույց են տվել իրենց տոկունությունը, ֆիզիկական պատրաստվածությունը։
Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի համակարգմամբ ապագա բժիշկների մասնակցությունը սպորտային տարբեր միջոցառումներին շարունակական է: