Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մարտի 16-ից 21-ը տեղի է ունեցել «Սրտի ռիթմի եվրոպական ասոցիացիայի» կողմից կազմակերպված ամենամյա համաժողովը, որին մասնակցել են ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Գրիգորյանն ու նույն ամբիոնի դոցենտ, բ.գ.դ. Լուսինե Հազարապետյանը: Նրանք հանդես են եկել սրտի ռիթմի խանգարումների արդի հիմնախնդիրներին նվիրված զեկույցներով: Նշենք, որ աշխատանքները ներկայացվել են նախապես և համապատասխանել են ասոցիացիայի կողմից առաջադրված չափորոշիչներին:
Հայաստանի ներկայացուցիչներն ամենամյա համաժողովին անդրադարձել են ամենահաճախ հանդիպող խնդիրներից մեկին՝ նախասրտերի շողացման ախտածագման նոր ուղղություններին, որոնք մեծ դեր կունենան առիթմիայի կանխարգելման ու բուժման ռազմավարության մեջ: