Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողները՝ Ռուսաց լեզվի հանրապետական օլիմպիադայի հաղթողներ

Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողները՝ Ռուսաց լեզվի հանրապետական օլիմպիադայի հաղթողներ

Երևանի պետական ​​համալսարանի Ռուս բանասիրության ֆակուլտետը  Եղիշե Չարենցի անվան դահլիճում ապրիլի 25-ին անցկացրեց Ռուսաց լեզվի հանրապետական ​​ուսանողական օլիմպիադա՝ նվիրված ռուս մեծանուն գրող Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 225-ամյակին։

Օլիմպիադայի մասնակիցներին՝ ռուս բանասիրական և պետական ​​բուհերի ոչ մասնագիտացված բաժինների ուսանողներին, առաջարկվել էր շարադրություն գրել անվանի բանաստեղծի, արձակագրի ստեղծագործական ժառանգությանը մոտ թեմաներից մեկով (ըստ ցանկության)։

Ավելի քան 100 ուսանող մասնակցում էր Օլիմպիադային։ Երևանի պետական ​​բժշկական համալսարանը ներկայացնում էր բակալավրիատի 14 ուսանող։

Մայիսի 23-ին՝ արդյունքների ամփոփման, հաղթողների մեծարման և Ռուսաց լեզվի VII հանրապետական ​​ուսանողական օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությանը, ներկա էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը, Երևանի ռուսական տան և Երևանի պետական ​​համալսարանի աշխատակիցները, Օլիմպիադայի կազմկոմիտեի և աշխատանքային խմբի անդամները, Օլիմպիադայի մասնակիցները՝ համալսարանների ներկայացուցիչների ուղեկցությամբ, ուսանողներ, ուսուցիչներ, հյուրեր։

Հայտնի դարձան 3 հաղթողների և 5 մրցանակակիրների անունները, որոնք կազմակերպիչների կողմից ստացան պատվոգրեր և հիշարժան նվերներ։ Օլիմպիադայի բոլոր մասնակիցները ստացան մասնակցության դիպլոմներ։

ԵՊԲՀ ուսանողների աշխատանքները մրցութային հանձնաժողովի կողմից ստացան ամենաբարձր գնահատականները։

2024 թվականի Հանրապետական ​​ուսանողական օլիմպիադայի հաղթողներն են Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողներ Սյուզան Մնացականյանը և Իռեն Հովհաննիսյանը։

ԵՊԲՀ ևս հինգ ուսանող՝ Սամվել Կիրակոսյանը, Կարինե Բալասանյանը, Ելենա Սուջյանը, Արմեն Հովհաննիսյանը, Նունե Շահվերդյանը, արժանացան մրցանակների։

Ապագա բժիշկների՝ Օլիմպիադային մասնակցության պատասխանատուն էր Օտար լեզուների ամբիոնի դոցենտ Սվետլանա Նալբանդյանը։ 

Նշենք, որ միջոցառումը նախաձեռնել էին Երևանի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը և Հայաստանում ՌԴ համալսարանների շրջանավարտների ասոցիացիան։