Ապրիլի վերջին ԵՊԲՀ-ում Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնում՝ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանատի և օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի ղեկավարի ջանքերով կազմակերպվել էր ներհամալսարանական մրցույթ, որի երկրորդ փուլում հաղթող է ճանաչվել Ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Էրիկ Գրիգորյանը:
Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Աննա Վարդանյանի փոխանցմամբ` ապագա ստոմատոլոգը սեպտեմբերին կմեկնի Իտալիա, Չիետիի համալսարան, որտեղ էսթետիկ ռեստավրացիային նվիրված մրցույթում կմրցի Եվրոպական շուրջ 20 համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետների ուսանողների միջև՝ JAT կազմակերպության հովանավորությամբ:
Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում կայացած ներհամալսարանական մրցույթի անցկացման մասին առավել մանրամասն կարդացեք հղմամբ: