ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 2-րդ կուրսի 258 խմբի ուսանողներ Դավիթ Մակյանն ու Անիտա Մակյանը մարտի 2-ին մասնակցել են Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող Մեծահասակների Կարատեի Հայաստանի 31-րդ առաջնությունը: Ապագա բժիշկները դարձել են Հայաստանի չեմպիոններ՝ Դավիթ Մակյանը 75 կգ քաշային և Անիտա Մակյանը 68 կգ քաշային կարգերում:
Առաջնությանը մասնակցեցել են մարզիկներ Երևանից, մարզերից և Արցախից: Մարզիկները մրցել են Կատա և Կումիտե մրցակարգերում:
Հայաստանի հավաքականի չեմպիոնները մարտի 28-ից 31-ը Իսպանիայի Գվադալահարա քաղաքում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
Սրտանց շնորհավորում ենք մեր ուսանողներին հաղթանակի առիթով և մաղթում հաջողություններ Եվրոպայի առաջնությանը: