Համաձայն Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ վերջին շաբաթների ընթացքում մի շարք երկրներում ավելացել է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) դիմելիությունը` ինչպես առաջնային բուժօգնության, այնպես էլ հիվանդանոցային կազմակերպություններում: Ներկայումս 12 երկրում գնահատվում է շեմային մակարդակից բարձր ակտիվություն:
Տարածաշրջանում գրիպի ակտիվությունը շարունակում է աճել: 8 երկրում առողջապահության առաջնային օղակում գրիպի դրական թեստերի ցուցանիշը գերազանցել է 10% շեմը, իսկ տարածաշրջանային ընդհանուր ցուցանիշը գնահատվել է 10%, որը որակվում է որպես գրիպի սեզոնային համաճարակի սկիզբ: Ընդհանուր առմամբ պատկերը համահունչ է՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Չնայած գրիպով հոսպիտալացված հիվանդները եղել են բոլոր տարիքային խմբերում, սակայն 65 տարեկանից բարձր մեծահասակները ունեն ծանր ընթացքի ամենաբարձր ռիսկը:
Առաջնային օղակում ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսային (ՌՍՎ) վարակի ակտիվությունը կայուն է, բայց շարունակում է աճել հիվանդանոցային օղակում: Առաջնային օղակում դրական թեստերի տարածաշրջանային ցուցանիշը կազմել է 8%, այն գերազանցել է 10%-ը միայն 3 երկրում: ՌՍՎ վարակի ակտիվությունը գրեթե համահունչ է նախորդ տարվան, չնայած դրական թեստի ընդհանուր թվի աճը սկսվել է երկու շաբաթ ավելի ուշ՝ ի համեմատ նախորդ տարվա: ՌՍՎ վարակով հոսպիտալացվածների գերակշռող մասը՝ 89%, հինգ տարեկանից ցածր երեխաներն են, իսկ 11% – ը ՝ 65 տարեկան և բարձր:
2024թ. հուլիսի համճարակային պիկից հետո SARS-CoV-2-ի ակտիվությունը շարունակում է նվազել: Առաջնային օղակում և հիվանդանոցներում SARS-CoV-2-ի ակտիվությունը ներկայում կայուն է, դրական թեստերի ընդհանուր ցուցանիշը ավելի ցածր է, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում, սակայն երկրների մակարդակում պատկերը տարբեր է։ 65 տարեկան և բարձր տարիքի մարդիկ շարունակում են ունենալ հոսպիտալացման և ծանր հիվանդության ամենամեծ ռիսկը:
Կարևոր է նշել, որ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի պատասխանատուները կոչ են անում երկրներին պատրաստ լինեն գրիպի և ՌՍՎ վարակի ակտիվության շարունակական աճին առաջիկա շաբաթների ընթացքում և առաջարկվում է.