ԵՊԲՀ գիտական խորհրդի նոյեմբերի 28-ի արտահերթ նիստում անցկացվեց Դեղագիտական, ինչպես նաև Օտարերկրացիների ուսուցման ֆակուլտետների դեկանների ընտրության մրցույթ:
Դեղագիտական ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցնելու համար դիմել էր ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, Դեղերի տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Բագրատ Ենոքյանը, իսկ Օտարերկրացիների ուսուցման դեկանի պաշտոնի համար՝ ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարող, Սրտաբանության ամբիոնի դոցենտ Աննա Սարգսյանը:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Բագրատ Ենոքյանն ընտրվեց Դեղագիտական ֆակուլտետի դեկանի պաշտոնում: Օտարերկրացիների ուսուցման դեկանի պաշտոնի համար դիմած թեկնածուն չհավաքեց անհրաժեշտ ձայների քանակը:
Նշենք, որ դեկանների թափուր պաշտոնների մրցույթն անցկացվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի սահմանված կանոնակարգով: Հիշեցնենք, որ Գիտական խորհրդի նոյեմբերի 7-ի նիստում արդեն անցկացվել է Ընդհանուր բժշկության և Ստոմատոլոգիական ֆակուլտետների դեկանների մրցույթ: